Մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է. Ավինյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվածներում աշխատանքներ իրականացնելու մասին այսօր հիշել: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ի պատասխան քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները: «Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում ասֆալտապատվել է 2,100 քմ տարածք, արվել են 1,000-ից ավելի տեղային լուծումներ: Ահազանգերի թիվը 300-ից անցել է: Մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»: Անդրադառնալով Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներին՝ Թևոսյանը նշել է, որ այդ հատվածում աշխատանքներ չի կատարվել, բայց այսօրվանից աշխատանքներ կտարվեն մեծ փոսերը լցնելու նպատակով: Տիգրան Ավինյանը խնդրեց տեսանկարահանել շաբաթվա ընթացքում կատարվող աշխատանքները ու օրվա վերջում իրեն ներկայացնել:






































