18.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10946 քաղաքացու հետազոտություն, որից 1008-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան