Կառավարությունը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, հաստատեց 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։
Նշենք, որ կառավարության ծրագիրը պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում եւ հավանության արժանանա Խորհրդարանի կողմից։
Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու կառավարության ծրագիրը։