Օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ 

Ինչպես  տեղեկանում է ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն