Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը ենթարկվել է վիրաբուժական միջամտության:

Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող:

«Սրբազան Հոր կյանքին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Կարճատեւ ապաքինման շրջանից հետո Սահակ Բ պատրիարքը կստանձնի իր պաշտոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն