Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երեւանում երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է, որը վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու եւ նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետեւանքով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կայքի տեղեկություններով՝ Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն