«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարեւորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը եւ հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել եւ ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում զինծառայողներին օգնելու վերադառնալ բնականոն կյանքին:

Հատկանշական է, որ Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտ»-ում մասնագիտական ուսուցում կստանան եւ աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ շուրջ 100 հոգի:

Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից եւ օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաեւ ուսուցման եւ աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80,000 դրամ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն