Պրահայի հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո։
«Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ», - հայ-ռուսական բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































