«Մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որը երկարատև աշխատանքի և բազմաթիվ միջազգային խաղացողների մասնակցության արդյունք է։ «Ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը։ Ակնհայտ է, որ նա իր ներդրումն է ունեցել այս գործընթացում»,- նշել է Փաշինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ