«Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման (վիդեո)
«Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Այս կամրջի օգնությամբ, Թբիլիսյան խճուղուց՝ շրջանցելով Կոմիտասի պողոտան և Դավթաշենի կամուրջը, կարելի է միանգամից հասնել Կոտայքի մարզ։
Նախկին 4 մ երթևեկելի գոտու փոխարեն կառուցվել է 8 մետր լայնությամբ երկկողմանի երթևեկությամբ կամուրջ: