«Երբ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ պատարագների կամ այլ ծիսակատարությունների ընթացքում իբր պատերազմ հրահրող արտահայտություններ («էթնիկ զտում», «բռնագաղթվածներ», «Ադրբեջանի հայատյաց քաղաքականություն» և այլն) հնչեցնելու համար, ապա առնվազն հարկ է չմոռանալ, որ այդպիսիք նույնությամբ առկա են հենց Կառավարության բազում որոշումներում»,- նշել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա մի քանի օրինակ է նշել. «Այսպես, կառավարության 2023թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ սահմանված է հետևյալը. «Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ ԵՆ իրենց մշտական բնակության երկրից ՀԱՄԱՏԱՐԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ և բռնության իրական սպառնալիքի, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՏՅԱՑ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ քաղաքականության պատճառով, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն չունեն ՆԵՐԿԱՅՈՒՄՍ վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր ...»»։

«Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, ուղղակի անտրամաբանական է ակնկալել համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ ...»,- գրել է Գ. Դանիելյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ