20.08.2021. Արցախում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 19-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11040 քաղաքացու հետազոտություն, որից 1015-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։