Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորել է Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորել է Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

ԱԺ նախագահն ընդգծել է համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:

Առաջարկում եմ Իրավաբանական ծառայություններ գինը՝ Պայմ

Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն