Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխ։ Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին գնացել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործում ներդրում ունենալը։ Հայկ Բաբայանի ելույթին հաջորդել է օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետեւ սահմանապահ-ոստիկանները քայլերթ են արել  ու մեկնել մարտական դիրքեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն