Օգոստոսի 16-ի և 17-ի  երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։ 

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվեցին տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, կատարվեցին խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ և այլն։

Հայտնաբերվել են նաև ՃԵԿ մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն