Այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
Մայր Աթոռի շնորհավորանքը․
«Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։
Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:
Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































