ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է 750 մլն դոլար հատկացնել SolarWinds ընկերության դեմ գրոհից տուժած պետական հաստատությունների կիբեռանվտանգության ապահովման համար, գրում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Նշված միջոցները կավելացվեն 500 մլն դոլարին, որոնք հատկացվել էին պետկառույցներին կիբեռգրոհից հետո վերականգնվելու համար։

Հիշեցնենք, որ SolarWinds ընկերության վրա կիբեռգրոհից հետո, որն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, տուժել է ԱՄՆ ինը դաշնային գործակալություն, ներառյալ ֆինանսների նախարարությունը եւ պետդեպարտամենտը։

Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը ավելի վաղ երկար ժամանակ աննկատ մնացած SolarWinds-ի դեմ կիբեռգրոհը անվանել է «ամենախոշորն ու հմուտը երբեւէ աշխարհում կատարված կիբեռգրոհներից»։

Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ SolarWinds-ի դեմ գրոհի հետեւում կանգնած է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։

Microsoft ընկերությունում անցած հինգշաբթի նախազգուշացրել են, որ հաքերների խումբը, որը մասնակցել է կիբեռհանցագործությանը, շարունակում է ակտիվությունը եւ միտված է պետական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաեւ ԱՄՆ հասարակական կազմակերպությունների դեմ։



Նյութը՝ News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն