Ռուս խաղաղապահները բարձրացել են Կութի դիրքեր
Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով բարձրացել են Կութ գյուղի դիրքեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Իրենց երեք-չորս ռուսական մեքենաներով բարձրացրել են դիրքեր, մեկ ժամից մի փոքր ավել մնացել ու վերադարձել։ Չգիտեմ, թե ինչ են արել։ Սա առաջին անգամ էր, որ ռուս խաղաղապահները բարձրանում էին այդ դիրքեր»,- նշեց գյուղապետը։