Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ամառային զորակոչից սկսած  մինչև  26 տարին լրանալը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին):

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  2021 թվականի  ամառային զորակոչից  մինչև նրա 26 տարին լրանալը տարկետում տալ:

Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն