Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ենթակառուցվածքը նախապատրաստվում է ԵԱՏՄ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչմանը, մինչդեռ ճանաչման հարցն իշխանությունների իրավասությունն է,  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվաստման վկայագրերի (COVID-19- ից) ճանաչման հարցն իշխանությունների իրավասությունն է, մինչդեռ ԵԱՏՄ ենթակառուցվածքը նման իրադարձության նախապատրաստվում է: Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից մշակված «Ճանապարհորդություն՝ առանց COVID-19-ի» հավելվածում արդեն առկա է Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների պատվաստման մասին հաստատման ներբեռնման հնարավորությունը: Ի դեպ, երեկվանից (սեպտեմբերի 1-ից.) հավելվածից օգտվում են ոչ միայն Միության, այլ նաեւ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի քաղաքացիները»,- ասել է Մալկինան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն