Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը
Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից։
Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։
Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։