Մենք հույս ունենք ստանալ 60 տոկոս ձայն, որ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք. Նիկոլ Փաշինյան
Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, ՔՊ Նորք Մարաշի գրասենյակում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը: Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չեն այլ սցենարներ, ընտրությունները պետք է տեղի ունենան և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, տնտեսական, սոցիալական հարցերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: