Հայաստանի Հանրապետության կազմավորման ողջ ընթացքում պետության և հանրային կյանքի պաշտպանության և զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած անվաստակ մեկը, որը կարողացավ միայն զանգվածաբար խաբել և մոլորեցնել հասարակության մեծ մասին, անազնվորեն զավթել ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնել թշնամու շահերին, կործանել պետականությունը և դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ, որոշել է ցինիկաբար ծաղրել բոլորին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, արձագանքելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անկախության տոնի գունագեղ տոնակատարությունը նվիրվում է Արղախի պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ պետականությունը 21-րդ  դարում կործանելու առթիվ անկախության 30-րդ տարեդարձի օրը կազմակերպում գունագեղ տոնակատարություն` իբրև Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակի արարողություն, անգամ նրանց ում մասունքները մինչև օրս մնացել են մարտերի դաշտերում և անտառներում, դիահերձարանների հատակներին և սառնարաններում։

Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն