Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է. Գեղամ Նազարյան
Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սեպտեմբերի 21-ին մասշտաբային ու գունագեղ միջոցառում է իրականացվելու ՀՀ անկախության 30-ամյակի առիթվ:
«Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»,- նշել է նա: