Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառային տարածքից ապօրինի հատել է բոխու և կաղնու 10 ծառ և տեղափոխել իր տան բակ:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն