Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել. Լուսինե Ավանեսյան
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Արցախի իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագահի աշխատակազմը ստացել է ՊԲ հրամանատարից աշխատանքից ազատվելու մասին դիմում, Ավանեսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ՝ հերքելով տեղեկությունները: