ԵՄ խորհուրդը Հայաստանը եւ հինգ այլ երկրներ հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից
ԵՄ խորհուրդը Հայաստանը եւ հինգ այլ երկրներ հեռացրել է այսպես կոչված «անվտանգ երկրների» ցանկից:
Եվրամիություն ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկի համաձայն՝ Խորհուրդը թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ուղեւորության սահմանափակումները: Մասնավորապես, ցանկին ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյ Դարուսալամը, Ճապոնիան եւ Սերբիան հեռացվել են ցանկից, ասվում է ԵՄ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Այս երկրներից ուղեւորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման: Սա չի խոչընդոտում անդամ պետությունների՝ ամբողջովին պատվաստված ճանապարհորդների համար ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումները վերացնելու հնարավորությանը:
Ցանկը վերանայվելու է երկու շաբաթը մեկ եւ, ըստ անհրաժեշտության, թարմացվելու: