ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակահարմարության մասին։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի՛ գյումրեցիներ

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն, ընտրություններին ընդառաջ, արձանագրում է, որ իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ, շինծու քրեական գործերով և քաղաքական հետապնդումներով նպատակադրվել է սահմանափակել քաղաքական գործունեություն իրականացնելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

Ստեղծված իրավիճակում ՀՅԴ քաղաքային կոմիտեն համարում էր, որ արդյունավետ կլիներ ընտրություններին լայն ընդդիմադիր ճակատով մասնակցությունը՝ համախմբելով Գյումրիում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերին և գործիչներին, ինչը, ցավոք, չհաջողվեց։ Ուստի, քննելով իրավիճակը, ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի համարում մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին:

Միևնույն ժամանակ, մենք մեր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում մասնակցել ընտրություններին և քվեարկել իրական ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական ուժերից մեկի օգտին՝ մերժելով իշխող կուսակցությանն ու նրա դրածոներին։

Միաժամանակ հայտարարում ենք, որ ՀՅԴ Գյումրու քաղաքային կառույցը շարունակելու է քաղաքում արդարության հաստատման, գյումրեցիների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իր պայքարը, ուշադրության կենտրոնում է պահելու քաղաքի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում նպաստելու է դրանց լուծմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն