Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրենց տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել։
«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր անի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիա կկարողանա հաստատել դիվանագիտական կապեր»,- ասել է Էրդողանը ադրբեջանական Report-ի փոխանցմամբ։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումով խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհաղթահարվեն։
«Դա մտորելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել ինձ, նախքան այդ պետք է որոշակի քայլեր անի: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի: Վրաստանի վարչապետը փոխանցել է Հայաստանի վարչապետի առաջարկը՝ հանդիպելու մասին։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել», - ասել է Թուրքիայի նախագահը:
Hraparak.am