Բենեթն Իրանի և Պաղեստինի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել Իսրայելի նկատմամբ «մոլուցքից»
Իսրայելը պաղեստինցիների և Իրանի ղեկավարությանն առաջարկել է «վերջ տալ հրեական պետության նկատմամբ մոլուցքին» և փոխարենն աշխատել սեփական բնակչության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունը կիրակի արել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ երկուշաբթի պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը:
«Մենք մեզ չենք սահմանում ուրիշների՝ ո՛չ Իրանի, ո՛չ պաղեստինցիների միջոցով: Ես նրանց առաջնորդներին հրավիրում եմ զբաղվել իրենց բնակչությամբ, բարելավել նրա վիճակը և վերջ դնել Իսրայելի պետության նկատմամբ այս մոլուցքին»,-ասել է վարչապետը:
Tert.am