ՀՀ ԱԺ-ն մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ հաստատեց
ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին «Պետական եւ պետական-ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին:
Կառավարության նախաձեռնած նախագծով առաջարկվում է սպասարկման երկու լրացուցիչ ոլորտ սահմանել սոցփաթեթից օգտվողների համար:
Խոսքը, մասնավորապես, պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների` սպորտաառողջարանային կենտրոնների, լողավազանների եւ նման այլ հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորության մասին է: Բացի այդ, հնարավոր կլինի մարել ուսանողական վարկերը կառավարության սուբսիդավորման հաշվին:
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների: Դրան թվում են.
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
News.am