Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է. ՀՀ ԱԳՆ
Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը.
«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է»,-նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ:
1in.am