ԶՄՊԿ-ի շուրջ հնարավոր է՝ այլ պայմանավորվածություններ էլ կան. գործարքի շահավետությունը կախված է կառավարությունից
«Չնայած որ պաշտոնական տեղեկատվությունը շատ սեղմ է ու շատ հանգամանքներ,մանրամասներ պարզ ու տեսանելի չեն, սակայն ընդհանուր առմամբ ողջունելի քայլ է ԶՄՊԿ-ի 60տոկոսի նոր բաժնետիրոջից 15 տոկոս բաժնեմաս նվեր ստանալու իրողությունը,եթե, իհարկե,այս հնարավորությունը Կառավարության կողմից բավականաչափ արդյունավետ օգտագործվի»,- այս շատ քննարկված ծրագրի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Պարոն Մակարյանը նախ անրադարձավ այն մեղադրանքներին, հայտարարություններին, որտեղ նշվում է՝ ինչու պետությունն ինքը չի գնել Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնեմասերը, բավականին մատչելի գներով վաճառել է ռուս Ռոման Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերությանը» և բավարվել է միլիարդատեր բաժնետիրոջ 15տոկոս նվիրատվությությամբ՝ նշելով. «Նախ՝ Կառավարության ծախսերը բավականին շատ են,սակայն այստեղ խնդիրը հարցի ֆինանսական կողմը չէ միայն,այլ այն, թե պետությունը, դառնալով հիմնական կառավարող, իր կողմից նշանակած կառավարող անձը, կկարողանա՞ արդյոք օպտիմալ, արդյունավետ կառավարել, կկարողանա խուսափել անհարկի միջամտություններից, արդյոք չի առաջանա կոռուպցիոն մեծ ռիսկեր, լուրջ խնդիրներ՝ շուկայական հարաբերությունների մեջ, մասնավոր հատվածի, միջազգային հիմնադրամի,համաշխարհային բանկի հետ հարաբերություներում խնդիրներ, քանի որ այդ քայլերը վատ ազդակ են լինելու, վստահելի մթնոլորտ չեն ստեղծելու ներդրումների համար: Այս քննադատությունները նրա համար են, որ շատերը ցանկանում են՝ կոմբինատը դառնա ժողովրդի սեփականությունը, առավել շատ եկամուտներ ուղղվեն, ինչը հասկանալի է, բայց պետական հանրային շահի, օգտակարության տեսանկյունից կարող եմ ասել՝ ոչ պակաս նշանակալի քայլ է Էկոնոմիկայի նախարարի առաջարկը, որով բարձրացվել են հանքերից գանձվող հարկերը։
Անդրադառնալով ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցին՝ Մակարյանը նկատեց,որ գործարանը բավականին թանկարժեք է. իր տարեկան եկամուտների համեմատ՝ 60 տոկոսի համար 68 մլն դոլար վճարելը շատ քիչ է,համարժեք չէ, միանշանակ։ «Սակայն մենք շատ բան չգիտենք այդ գործարքից, բավականին ժլատ են պաշտոնական տեղեկությունները, հնարավոր է այլ պայմանավորվածություններ էլ կան, որոնցից տեղյակ չենք, դրան գումարած՝ արդեն խոսվել է պղնձաձուլարանի կառուցման մասին»։
Ըստ Մակարյանի՝ այս գործարքի դրական կողմերից է նաև այն,որ պետության՝ այն կդառնա լավ նախադեպ ու ավանդույթ մյուս ներդրողների համար,ովքեր կհետևեն այս օրինակին և բաժին կհատկացնեն պետությանը,ինչն էլ կօգնի,որ հանքերը դառնան որոշակի չափով ժողովրդի սեփականությունը, զգալի եկամուտը։
«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, թե պետությունը ինչպես կօգտագործի այս բաժնեմասը: ԶՄՊԿ-ում իր մասնակցությամբ կնպաստի՞ աշխատանքային պայմանների,աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի,համայնքում ներդրումնրի, համայնքի տուրքերի գործընթացում դրական փոփխությունների,կրթության բնագավառում, ընդհանրապես սոցիալական ծրագրերի ակտիվ իրագործմանը:Իմ նշած այս երևույթները կարևոր դրսևորումներ են: իսկ եթե պետությունը ցուցաբերի ծայրահեղ,ոոչ հավասարակշիռ,ոչ համագործակցային վարքագիծ,օրինակ՝ եթե տեղի-անտեղի միջամտություններ անի ոչ օրինական մեթոդներով,հետապնդունմների դիմի,հալածի՝ավել բաներ իմանալու համար, ավելի խոշոր բաժնտեր դառնալու համար անհարկի ճնշումներ բանեցնի,կձախողվի ամբողջապես համագործակցությունը և կասկածի տակ կդրվի արդյունավետությունը»։
Մակարյանի խոսքով՝ պղնձաձուլարանի կառուցումը իսկապես հսկայական լուրջ օգուտ կբերի պետությանը: «Ինչպես գիտենք, մենք միչև հիմա արտադրում ենք միայն հումք,որը պղնձի համեմատ ավելի էժան է, իսկ եթե կառուցվի նաև պղնձաձուլարան, վերամշակված պղինձ արտադրվի, անհամեմատ ավելի մեծ եկամուտների, տուրքերի, շահութահարկի աճ կլինի, բացի այդ էլ՝ արտահանման ծավալն ու շրջանառությունը կմեծանա,տարբեր տիպի կազմակերպությունների կվաճառվի պղինձը,որի գները բարձր են այսօր, կստեղծվեն նոր տիպի արտադրություններ, նոր գործարաններ ունենալու,նոր աշխատատեղերի հնարավորություն, ինչպես օրինակ՝ կաբելի արտադրություն։ Ընկերությունը կսկսի ավելի շատ ձեռնարկատիրությունների հետ համագործակցել, աշխատավարձը կբարձրանա։ Ոչ ոք դեռ չի խոսում, բայց պղնձիվերամշակման պարագայում,գիտենք, որ նոր, լրացուցիչ նյութեր են պետք գալու և հնարավորություն է ստեղծվելու Հայաստանի համար կառուցել նոր գործարաններ և այստեղից գնել, ոչ թե ներմուծել դրսից։ Այս հարցերի մասին պետք է մտածի պետությունը։ Այս ամենին գումարած ծծումբը կօգտագործվի արտադրական նպատակներով, որը ևս հնարավություն կստեղծի։ Օրինակ՝ նախկինում կոմբինատի գործարկման շնորհիվ նրա հետ կապված 30 գործարանները անընդհատ զարգանում էին, դարձել էր նրա անհրաժեշտ պարագաների մատակարար։
Այսպիսով՝ կառավարության գործողություններից, վարքից է կախված այս գործարքի շահավետությունը։ Պետությունը պետք է կարողանա ճիշտ, մտածված մասնակցություն ցուցաբերի ԶՄՊԿ-ի կառավարման հարցում՝ դառնալով ակտիվ, լավ գործընկեր։
1in.am