Կաշխատեմ զերծ մնալ Դավիթ Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից երկու պատճառով՝ մենք իրար հետ աշխատել ենք, երկրորդ՝ իմ կարգավիճակն ինձ թույլ չի տալիս հավելյալ մեկնաբանություն անել քրեական գործի մասով:Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը:

Անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորման գործընթացին՝ԱԺ նախագահը պարզաբանեց, որ խորհրդարանը դեռևս ձևավորման փուլում է, անավարտ գործընթացներ կան սրա հետ կապված, նաև իշխանական և ընդդիմադիր մի շարք պատգամավորներ մինչ օրս գաղտնիության հետ կապված իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել, ինչի հետևանքով էլ քննիչ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները հետաձգվում են:
Դիտարկմանը, որ իշխանությունը փորձում է 44-օրյա պատերազմի մեղքը բարդել ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների, ինչով էլ պայմանավորված են նրանց կալանավորումները կամ մեղադրանքներ առաջադրելը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած՝ քաղաքական իշխանությունը բոլոր հարվածները վերցրել է իր վրա և հաճախ նույնիսկ ակնհայտ հարցերում իր պատասխանատվության աստիճանն ավելի բարձր է դրել, քան մնացածի աստիճանը: Որոշ ժամանակ առաջ անգամ բանակը ներգրավվեց քաղաքական գործընթացներում, բայց նույնիսկ այդ ժամանակ չեղավ մի դեպք, երբ բարձրաստիճան որևէ պաշտոնյա փորձի ինչ-որ բան բարդել նրանց վրա », - ասաց Ալեն Սիմոնյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն