Այո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն առաջին մեղավորը չէ, որովհետեւ չի կարելի մեղքը բարդել մի զինվորականի, մեկ քաղաքական գործչի կամ մեկ գերատեսչության վրա, մենք բոլորս  մեր պատասխանատվության աստիճանն ունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն մարդիկ, որոնք գումարով բանակից իրենց երեխաներին են ազատել, որոնք փախցրել են իրենց երեխաներին, որոնք իմացել են, որ սալյարկան գողանում են, ու դրա մասին լռել են: Այդ մեծ համակարգ է, գտնել մի հոգի  պատասխանատու եւ ասել՝ այ դու ես պատասխանատու, դա ամենահեշտ բանն է: Դա փորձ արվեց անել, որովհետեւ մարդը միշտ փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել: Բայց փառք Աստծո, ընտրությունների ժամանակ ժողովուրդը ցույց տվեց, որշատ լավ էլ գիտի, թե պատասխանատուներն ովքեր են»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ընդդիմությունը հիմա մեծ պրոբլեմ ունի. եթե իրենք իրենց խոսույթը, բառապաշարը չփոխեն, նրանք գնալով էլ ավելի են թուլանալու: Իրենք այդ բառապաշարով ընտրություններից առաջ դիմել են ժողովրդին, եւ մարդիկ ընտրություններում այդ ասածներին իրենց գնահատականը տվել են: Մինչեւ ընդդիմությունը հասկանա, գիտակցի, թե իրական ընդդիմությունն ինչ է, մոտավորապես 5-7 տարի ժամանակ կանցնի»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն