«Հրապարակ» օրաթերթը գրում է. Աժ-ն մոտ 3 ամիս է՝ ձեւավորվել է, սակայն մինչ օրս չի ձեւավորվել ՀՀ եւ Արցախի ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որը նախկինում, որպես կանոն, ղեկավարել են ԱԺ խոսնակները, ընդգրկված են եղել բոլոր խմբակցությունների պատգամավորները, եւ այն ծառայել է Արցախի հետ կապերի ամրապնդմանը։ Հանձնաժողովը չձեւավորվելու պատճառով Հայաստան է ժամանել Արցախի ԱԺ պատվիրակություն՝ կազմված խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԺ ղեկավարության հետ եւ պայմանավորվել, որ հանձնաժողովը մոտ ժամանակներս կձեւավորվի:

«Անշուշտ, գործող իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար, ուստի չեմ կարող ասել՝ սա կյանքի կկոչվի՞, թե՞ կմնա որպես պայմանավորվածություն»։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանություններն անլուրջ են վերաբերվում Արցախին ու նրա խնդիրներին, եւ հանձնաժողովը դրա վառ ապացույցն է․

«Իրենք մատների արանքով են նայում՝ առանց հասկանալու, որ պարտադիր է դրա գոյությունը: Ակնհայտ է, որ պետական մոտեցում չկա Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն