Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ հեռու մնալ կամ սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել իրավունքի տեսության մեջ հատնի  «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է: Ես վստահ եմ, որ ԶԼՄ ներկայացուցիչները վերջին 3 տարվա ընթացքում տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է այս օրենքի նախագծով»,-ասաց նա:

Վարդեւանյանի խոսքով, իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ պայքարելով. «Այսինքն՝ ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, թե ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ազատություն ունենա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ են ներկայացրել, ինչն ընդդիմադիր պատգամավորները և ոլորտի ներկայացուցիչները խնդրահարույց են համարում։ Դրանով նախատեսվում է, որ չնույնականացվող աղբյուրին հղում անելու դեպքում պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն