Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես տեղյակ չեմ այդ միջանցքից։ Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք»,- ասել է երրորդ նախագահը։

Ճշտող հարցին՝  արդյոք ինքը դե՞մ է միջանցք տալուն, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հարյուր տոկոս։ Որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը. այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»։

Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը պայմանավորվածության մասին տեղյակ չի. «Եթե մենք սրանց ճանապարհենք, ես վստահեցնում եմ՝ որեւէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող»։

Անդրադառնալով միջանցք տալու վտանգավորությանը՝ երրորդ նախագահը նշել է. «Դու արդեն ասում ես միջանցք, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ. բացառված է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն