Հոկտեմբերի 27-ի տարելիցին ԱԺ նախագահն ու պատգամավորները խորհրդարանի բակում մասնակցեցին հիշատակի արարողության։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։

«Ես գիտեմ, որ առանձնացված մաս գոյություն ունի քրեական գործից։ Ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները այդ 22 տարվա ընթացքում կեղծվում էին, ինչպես որ գիտեր ամեն ինչ։ Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ՝ մենք բոլորս այդ հարցերի պատախսանները կստանանք նաև իրավական մակարդակում»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հիմնական դերակատարները բացահայտված են, գտնվում են բանտում։ «Մենք այսօր խնդիր ունենք հասկանալու պատճառները, այն հիմնական դրդողները, մարդիկ, ովքեր այդ ամենից քաղաքական, գուցե նաև ոչ քաղաքական շահ են ունեցել։ Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի։ Եվ ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել»,- հավելեց նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հարցին, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի առնչության վերաբերյալ վարկած կա։ «Բնական է, չի կարելի նման հայտարարություն անել, ասել, որ որևիցե երկիր մեղավոր է կամ առնչություն է ունեցել։ Հանրությունը կարող է տարբեր վարկածներ ունենալ։ Ես չեմ կարող մի բան ասել, որի հետ կապված ապացույց կամ հիմնավորում չկա»,- նշեց ԱԺ նախագահը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն