«Իր հետ խոսելու թեմա չկա». Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ընդդիմության հետ նստել ու խոսել պատերազմի մանրամասների, նաև այն մասին, թե ինչու կորսվեց Արցախի 75 տոկոսը։
«Փաշինյանը հերթական անգամ փորձում է իբր թե իրեն լսող հանրությանը կրկին մոլորեցնել, կրկնում եմ՝ իր հետ խոսելու թեմա չկա։ Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ և անելու ենք ամեն ինչ, որի նպատակը մեկն է՝ այս իշխանությունը հեռացվելու է։ Ուզո՞ւմ եք օր ասեմ, հանգիստ եղեք, շատ ավելի շուտ է լինելու, քանի որ այն վիճակում, որում իրենք են, իրենց այս մակերեսն է, իշխանության հմայվածի այս պահվածքն է, էնպես են փսկելու ու այլ բան են դառնալու, դուք ուղղակի վստահ եղեք, ես շատ բան գիտեմ»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին ընդդիմության հայտարարած հանրահավաքին, Աղվան Վարդանյանը նկատեց՝ քաղաքապետարան դիմել են այդ ժամանակ հանրահավաք անցկացնելու համար, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե խոսքը միայն նոյեմբերի 9-ի ու 10-ի մասին է։
«Երեկ Իշխան Սաղաթելյանը 24 ժամ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախորդ տարվա հոկտեմբերին իրենց հանդիպման ձայնագրությունը հրապարակի։ Նա առայժմ մանիպուլյացնել կարողանում է, առայժմ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։