ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ տեղեկություն չունի հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, ինչի վերաբերյալ վերջին օրերին տեղեկություններ է շրջանառվում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Երեկ խորհրդարանում Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Հարցին, թե այդ հանդիպման ժամանակ քննարկում եղե՞լ է հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, նա պատասխանեց․ «ՌԴ դեսպանի հետ հանդիպում եղել է, խմբակցության խորհրդի կազմով ենք հանդիպել։ Բացի դրանից, առանձին հանդիպումներ միչև դա էլ եղել են։ Այս հանդիպումը երկարացվեց այ պատճառով, որ ՌԴ դեսպանը որոշակի անձնական խնդիրներ ուներ։ Մենք քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Քննարկել ենք նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում համագործակցությունը։ Եվ, իհարկե, քննարկել ենք այն իրադրությունը, որն ստեղծվել է ՀՀ շուրջ և կարևորել հայ-ռուսական համագործակցությունը՝ որպես ռազմավարական գործընկերություն, խոսել ենք միասնական զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին։ Կարծում եմ՝ որոշակի նաև փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր այստեղ ես չէի ուզի խոսել»։ Ինչ վերաբերում է փաստաթղթի վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանն ասաց․ «Մեր կողմից հարցապնդում եղել է, դեսպանը որքան տիրապետում էր իրավիճակին, ասաց, որ ինքը լիարժեք մինչև վերջ տեղեկություն չունի դրա մասին»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն