Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցով, պատասխանել է մի շարք հարցերի՝ շեշտելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու ոչ ոքի հետ:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին խոսելով՝ պաշտոնյան հավելել է, որ «սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին»:

Անդրադառնալով իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողություններին Իսրայելի կողմից հատկացվող 1.5 մլրդ դոլարին՝ Ղաթիբզադեն նշել է. «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է»:

«Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն