Շիրակի արդեն նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որն այսօր կառավարության որոշմամբ ազատվել է այս պաշտոնից, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Սիրելի՛ շիրակցիներ, գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին վստահության ու համատեղ աշխատանքի համար։

Արդյունավետ ու ջերմ աշխատանքի համար շնորհակալությունս եմ հայտնում նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքապետերին, ուժային կառույցների ղեկավարներին, պետական և այլ կառույցների ներկայացուցիչներին։

Աշխատանքային յուրաքանչյուր օրն ինձ համար պատասխանատվության և մարզի հոգսերի թեթևացմանն է միտված եղել, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասկացել են ու գնահատել Շիրակն առավել զարգացած ու շենացած տեսնելու իմ ձգտումները։ Անելիքներ դեռ կան, վստահ եմ՝ Շիրակն ու շիրակցին հպարտությամբ են առաջ քայլելու և ապագան առավել լավն է լինելու»,-գրել է Հարությունյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն