Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Նուր Սուլթանում
Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:
«Ստացվել է երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) դիմումը՝ խնդրելով կազմակերպել Աստանայի գործընթացի հերթական բանակցությունները. ստույգ ամսաթվերը մենք կհամաձայնեցնենք. մոտավորապես դեկտեմբերի կեսերին»,-Տլեուբերդին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել է կառավարության կողասրահներում:
Նրա խոսքով՝ երաշխավոր երկրները կներկայացվեն նախարարների տեղակալների մակարդակով: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից:
2017 թվականին Նուր Սուլթանում սիրիական կարգավորման շուրջ անցկացվում են բանակցություններ, որոնք հայտնի են որպես «Աստանայի ձևաչափ» (Ղազախստանի մայրաքաղաքի նախկին անվանմամբ), իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում անցկացվել է սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որը հակամարտության սկզբից ի վեր դարձել է մասնակիցների լայն կազմին բանակցային մեկ հարթակում հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը դարձել է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում է Ժնևում և որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն է: