ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը փոխվել է
ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը փոխվել է, ինչի մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության կայքում։
Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն նշանակվել է Բրիս Ռոքֆեյլը։
Մինչ իր նոր նշանակումը Ռոքֆեյլը զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Պանամայում, Ուզբեկստանում, եղել է գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում: 2000-ականներին նա քաղաքական խորհրդական էր Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ռուսաստանը ևս փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին. Իգոր Պոպովի փոխարեն այս պաշտոնը զբաղեցրել է Իգոր Խովաևը։