ԱՄՆ անարդար և անօրինական է գործում Թուրքիայի հանդեպ․ Էրդողանի խոսնակ
ԱՄՆ անարդար և անօրինական է գործում Թուրքիայի հանդեպ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ պատասխանելով F-35 կործանիչների մասին հարցին, հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիան դուրս է մնացել F-35-ի ծրագրից С-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով, չնայած այն հանգամանքին, որ 1,4 միլիարդ դոլար է ներդրել մշակման նախագծում։ Նրա խոսքով՝ միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսը շուտով կընդունի օրինագիծ, որով նախատեսվում է Հնդկաստանին և Ավստրալիային, որոնք ներկայումս նույնպես ձեռք են բերում С-400, թույլ տալ մասնակցել F-35 ինքնաթիռների ծրագրին։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը, սենատորները, կոմիտեի անդամներն ու հանձնակատարները «որքան հնարավոր է շուտ կգիտակցեն Թուրքիայի կարեւորությունը»։ «Եթե մենք թվարկենք չորս կամ հինգ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք ներկայումս ազդում են համաշխարհային քաղաքականության վրա, ինչպիսիք են Աֆղանստանը, Արևելյան Միջերկրական ծովը, Սիրիան, Կովկասը և Լիբիան, ապա դրանք բոլորը կապված են Թուրքիայի հետ», – հայտարարել է նա:
Նրա խոսքով, առանց Թուրքիայի այդ հարցերում «անհնար է որևէ բանի վրա հույս դնել կամ որևէ քաղաքականություն իրականացնել»։