Ճապոնիայի արտաքին գործերի նախարար կդառնա Հայաշի Յոշիմասան
Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը մինչև հաջորդ շաբաթ խորհրդարանում նոր նախարարների կաբինետի հաստատումը։
Kyodo լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայի արտգործնախարարը, ենթադրաբար, կդառնա կրթության նախկին նախարար Հայաշի Յոշիմասան։