Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
Ամերիկայի միացյալ նահանգներում ՀՀ դեսպանատունը հայտնում է․
«Ս.թ. նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացավ գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը․ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշնչերի, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:
Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկեցին նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»։