Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաԷլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին:

Ստորագրող երկրների թվի մեջ մտնում են ածխի այնպիսի խոշոր սպառողներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան եւ Չիլին: Միեւնույն ժամանակ համաձայնագրին դեռ չեն մասնակցում ածխի խոշորագույն սպառողները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան, վկայում Է խորհրդաժողովի կայքում զետեղված տեղեկատվությունը:

Համաձայնագիրը վերաբերում Է այն ածխաԷլեկտրակայաններին, որոնցում չեն կիրառվում ածխաթթու գազի արտանետումները հավաքող տեխնոլոգիաներ:

Մեծ Բրիտանիան՝ խորհրդաժողովն ընդունող երկիրը, ածխի օգտագործումը կրճատելու հարցը կենտրոնականներից մեկն Է դարձրել խորհրդաժողովին նախապատրաստվելու ընթացքում: Ածխի այրումը համարվում Է ջերմոցային գազերի կարեւորագույն աղբյուրն աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն