Զինված ուժերը վճռականորեն կպատասխանի ցանկացած սպառնալիքի՝ ցանկացած մակարդակի և ցանկացած երկրի ծագումով.
Իրանի հարավում մեկնարկել են «Զոլֆաղար 1400» անվանումով բանակի համատեղ զորավարժությունները՝ բանակի «Զոլֆաղար» բազայի հրամանատարությամբ, հայտնում է Mehr-ը:
«Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլերը սկսվել են բանակի ցամաքային զորքերի հետևակային, զրահատանկային և մեքենայացված ստորաբաժանումների, ՀՕՊ համակարգերի և ռազմածովային մակերևութային նավերի առկայությամբ՝ բանակի ռազմաօդային ուժերի կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ՝ երկրի հարավային Մաքրանի ափի ընդհանուր տարածքում:
Ըստ իրանական կողմի՝ «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունները տարածաշրջանի երկրներին խաղաղություն և բարեկամություն հաստատելու ուղերձ են հաղորդում՝ հենվելով սեփական կարողությունների վրա, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ այլ անդրտարածաշրջանային երկրները եղել են ռազմատենչ և անապահով դերակատարներ և Արևմտյան Ասիայի տարածաշրջանին անապահովությունից, պատերազմից և օկուպացիայից բացի ոչինչ չեն բերել:
Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը «Զոլֆաղար 1400» զորավարժության տարածքում բանակի հրամանատարների շրջանում ասել է, որ թշնամիները պետք է ձեռնպահ մնան բանակի և ԻՀՊԿ-ի ուժերը փորձարկելուց:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հնարավորություններին և մարտական պատրաստվածությանը, գեներալ Ռաշիդն ասել է. «Իրանի բանակը և զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմավարական, օպերատիվ և մարտավարական դիմակայության՝ անվտանգության և տարածքային կայունության, Իրանի ամբողջականությունը թշնամիների կոալիցիայի դեմ (մասնավորապես՝ ԱՄՆ-Սիոնիստական կոալիցիայի դեմ) պահպանման նպատակով։
Իրանի Զինված ուժերը, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակի ուժերը, վճռականորեն կպատասխանեն ցանկացած ամբարտավան և ագրեսոր ուժի ցանկացած սպառնալիքին՝ ցանկացած մակարդակի և ցանկացած երկրի ծագումով, ընդգծել է նա։